Կրեատիվ բուտերբրոդներ պատրաստելու եղանակ՝ առավոտյան նախաճաշի համար
Բաղադրիչներ
- հաց սպիտակ – 16 շերտ
- խոզապուխտ – 4 շերտ
- լոլիկ – 1-2 հատ
- սունկ շամպինիոն – 200 գ
- ձու – 4 հատ
- պանիր – 100-150 գ
- աղ
- սև պղպեղ
- մաղադանոս
Պատրաստման եղանակը
Հացի 8 շերտերից հանել միջուկը՝ ստանալով հացի շրջանակներ:
Տապակի վրա շարել հացի չմիջուկազրկված 4 շերտերը, ապա վրան դնել հացի շրջանակները: Լցոնել նախապես տապակված սնկով, համեմել աղ և պղեղով:
Այնուհետև դնել 1 շերտ լոլիկ, վրան շաղ տալ քերած պանիրը:
Հացի մնացած չմիջուկազրկված 4 շերտերի վրա շարել խոզապուխտի 1-ական շերտ, ապա դնել հացի մնացած 4 շրջանակները: Մեջտեղում դնել լոլիկի կտրատված շերտերը:
Հացի մնացած չմիջուկազրկված 4 շերտերի վրա շարել խոզապուխտի 1-ական շերտ, ապա դնել հացի մնացած 4 շրջանակները: Մեջտեղում դնել լոլիկի կտրատված շերտերը:
Վրան կոտրել 1 ձու, համեմել աղ և պղպեղով:
Բուտերբրոդները եփել ջեռոցում 180 աստիճանում, մինչև ձուն եփվի, և պանիրը հալչի:
Բուտերբրոդը պատրաստ է