Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկել երիտասարդ աղջկա ու 4 երեխայի

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Խարբերդի բնակիչ, 40-ամյա Տaգրան Գեղամյանը իր վարած KIA մակնիշի 808 NN 81 համարանիշի ավտոմեքենայով Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել 5 հետիոտնի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության է հասել այդ պահին նշված վայրով աշխատանքի մեկնող Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Արման Խաչատրյանը, ով իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երիտասարդ աղջկան ու 4 երեխաներին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վարորդը փախուստի չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության էրեբունու բաժին:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Տ. Գեղամյանը աշխատում է «Վեգա» խանութների ցանցում:

Ձեզ կհետաքրքրի...