10 գիրք ,որոնք մարդու միտքը հանում են նոր վերելքների

Բիզնեսի և այլ բնագավառի մարդիք շատ անգամ նաև պարտական են այն մտքերին և խորհուրդներին, որոնք զետեղված են այս անգին գրքերում։

 

Էրիկ Բյորն – «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»

Գրքում նկարագրվում է շփման հոգեբանությունը, մարդկային տարբեր խառնվածքները, որոնց հաճախ կարելի է հանդիպել գործարար միջավայրում կամ առօրյա շփման մեջ:

 

Սուն Ցզի – «Պատերազմի արվեստը»

Պատմության ռազմավարական մտածողություն կերտող լավագույն գրքերից մեկը, որն արդիական է բոլոր ժամանակներում։ Բազմաթիվ միջազգային բիզնես-դպրոցներում, ակադեմիաներում այս գրքով ուսուցանումը համարվում պարտադիր պայման:

Ալեքսանդր Սուվորով – «Հաղթելու գիտություն»

Ալեքսանդր Սուվորով՝ հրամանատար, ով պատմության մեջ անցել է որպես Ռուսական կայսրության հաղթական էջերի կերտող, հզոր առաջնորդ, ով պատերազմի ողջ ընթացքում առաջնորդում էր զորքին, համարում էր, որ հաղթանակը հոգեբանություն է, գնահատում էր նախաձեռնողականությունը, մեծ տեղ տալիս կազմակերպվածությանը և կարգուկանոնին:

 

Նիկոլո Մաքիավելլի – «Տիրակալը»

Մաքիավելլիի այս գրքում նկարագրվում է ղեկավարման հոգեբանությունն ու մեթոդաբանությունը՝ ղեկավարի համար կարևոր կետ համարելով ռեալիզմը:
Մաքիավելին գրում է. «Եթե տիրակալը ցանկանում է պահպանել իշխանությունը, պիտի ձեռք բերի բարուց ետ կանգնելու կարողություն և ըստ անհրաժեշտության օգտվի այդ ունակությունից»:

 

Օլեգ Տինկով – «Ինչպես դառնալ գործարար»

«Տինկով» բանկի հիմնադիր Օլեգ Տինկովի կողմից գրված գիրքը կարելի է համարել «դասագիրք» սկսնակ գործարարների համար։ Տինկովը համառոտ և կոնստրուկտիվ կերպով ներկայացնում է բանկի հիմնադրման պրոցեսը, պատմում նախկին բիզնեսների մասին և թե ինչ ճանապարհներով է դրանք հիմնել։ Գրքում հրաշալի կերպով ներկայացվում է ժամանակակից  նորարարական մարքեթինգը:

 

Վլադիսլավ Դորոֆեև – «Աբրոմովիչի սկզբունքը․ Փող աշխատելու տաղանդը»

Խոշոր ձեռնարկատեր, օլիգարխ, մարդ, ով անցել է գործարարին բնորոշ զարգացման բոլոր փուլերը՝ սպեկուլյանտից մինչև մոնոպոլիստ: Գրքում մանրամասն նկարագրվում է Ռոման Աբրամովիչի պրագմատիկ մոտեցումները, բիզնես կայսրության հիմնումը, ողջ անցած ուղին: Աբրամովիչի կարողությունն այսօր գնահատվում է 13 միլիարդ դոլար:

 

Ռիչարդ Կոխ – «Մենեջեր 80/20»

Սա արդյունավետության մասին ամենագործնական գիրքն է՝ հիմնված տեսության վրա, ըստ որի՝ հիմնական գործողությունների 80%-ը բերում է 20% արդյունք, և ընդհակառակը գործողությունների 20%-ը բերում է 80% արդյունք: Այն կարելի է ընթերցել ժամանակ առ ժամանակ:

 

Լի Կուան Յու – «Երրորդ աշխարհից առաջին աշխարհի ճանապարհին»

Շատ կարճ ժամանակահատվածում ֆանտաստիկ արդյունքներ գրանցած պետություններից մեկի ղեկավարի՝ Սինգապուրյան հրաշքի հեղինակ Լի Կուան Յու-ի ֆենոմենը: Ինչպես գաղութացված փոքր պետությունը դարձավ երկրագնդի ամենահարուստ պետություններից մեկը: Խորհուրդ է տրվում կարդալ անկախ տարիքից, մասնագիտությունից և աշխատանքից:

 

Մարկոս Ավրելիուս – «Խորհրդածություններ»

Յուրաքանչյուր հաղթանակ, ձեռքբերում ենթադրում է մասնագիտական աճ, փոփոխություններ։ Ինչպես հարմարվել փոփոխություններին, եթե դրանք տրվում են մեծ դժվարությամբ։ Այս ամենի մասին գրված է հռոմեացի կայսր Մարկոս Ավրոելիուսի «Խորհրդածություններ» գրքում:

 

Геннадий Балашов – Размышления миллионера
Գենադի Բալաշով – «Միլիոնատիրոջ մտորումները»

Ուկրաինացի միլիոնատեր, անշարժ գույքի բիզնեսի մագնատ Գենադի Բալաշովը գրքում անդրադառնում է, թե ինչ սկզբունքների վրա է հիմնվում կարողությունը, ձեռնարկատերերն ինչ ռազմավարական մոտեցումներ են կիրառում խոշոր կապիտալի ձևավորման ճանապարհին։

 

Ձեզ կհետաքրքրի...