Իրանի քաղաքացին մաքսանենգությամբ Հայաստան է ներկրել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց

Ինչպես հայտնում են ծառայության մամուլի կենտրոնից, այս տարվա նոյեմբերի 19-ին Ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի»մաքսային կետով Թեհրան-Երևան երթուղային ավտոբուսով Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայան ժամանելուց և տաքսի նստելուց բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության մեկ քաղաքացի, ով մաքսանենգությամբ Հայաստան է ներկրել առանձնապես խոշոր չափերով «Մետամֆետամին»տեսակի թմրամիջոց, որն էլ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, բերման ենթարկված օտարերկրացին ձերբակալվել է, ստացվել են նաև փաստական տվյալներ նրա կողմից նախկինում թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներկրելու և դրանց իրացմամբ զբաղվելու վերաբերյալ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեզ կհետաքրքրի...