Բերդ, Նոյեմբերյան, Ստեփանավան քաղաքներում և Գուգարք գյուղում ձյուն է տեղում. Լարսը փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:53-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և Գուգարք գյուղում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզում տեղ-տեղ մերկասառույց է, Գորիսում՝ մառախուղ:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Ձեզ կհետաքրքրի...