Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ. նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ ՀՔԾ

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի կարգով նրան առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք առաջադրելու համար։ Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Ձեզ կհետաքրքրի...