Շինարարության ժամանակ բետոնե սալը պոկվել և ընկել է 2 տղամարդու վրա, մեկը տեղում մահացել է

Երևանի Արղության փողոցի 20 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե սալը պոկվել և ընկել է երկու տղամարդու վրա, որի հետևանքով նրանցից մեկը տեղում մահացել է։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Նոյեմբերի 25-ին ժամը 17։45-ին շտապօգնության ենթակայանից հաղորդում է ստացվել, որ խումբը կանչով մեկնել է Արղության փողոց, որտեղ բարձրությունից 2 հոգի ընկել են, մեկը մահացել է, իսկ մյուսին տեղափոխում են հիվանդանոց:

Ժամը 18.10-ին հիվանդանոցից հաղորդում է, ստացվել, որ նշված փողոցից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված տղամարդ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ Արղության փողոցի 20 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե սալը պոկվել և ընկել է երկու տղամարդու վրա, որի հետևանքով 1960 թ. ծնված տղամարդը տեղում մահացել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն»,- նշեցին Ոստիկանությունից։

news.am

Ձեզ կհետաքրքրի...