Ավտոներկրողների բողոքի ակցիան ավարտվեց․ կհանդիպեն ՊԵԿ փոխնախագահի հետ

Պետական եկամուտների կոմիտեի դիմաց բողոքի ցույց անող ավտոներկրողները որոշեցին փողոցից մեքնաները դուրս բերել և ճանապարհը բացել։

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ասաց, որ պայմանավորվել էն ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանի հետ հանդիպել այսօր ժամը 19։00-ին։

Նա նշեց, որ իրենց պահանջն է, որ պարտքները ներվեն․ «Մեր անցյալը պետք է մոռանան»։

Ավտոներկրողները բողոքեցին՝ մի օրենք է ընդունվել, որի մասին իրենք տեղյակ չեն եղել․  «Եթե մի հոգու անունով 2 մեքենա է ներմուծվել, անցած տարվա հունիսից օրենք են մտցրել ուժի մեջ, որ 2-րդ ավտոյից գումար պետք է բռնագանձեն, այն էլ 20 տոկոս։ Ես 100 դոլար փող եմ դրա մեջ աշխատել, 200 հազար դրամ որտեղից տանեմ, վճարեմ։ Երեկ էլ նամակ է եկել, որ 224 հազար է դարձել։ Սա հարկային տեռոր է։ Օրենքն ընդունել են գաղտնի, ոչ ոք տեղյակ չի եղել»։

Ավտոներկրողները նաև դժգոհ են՝  մաքսատունը արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետևանքով մեքենաները վնասվում են:

Այս հարցերը ավտոներկրողները պատրաստվում են քննարկել Մաշադյանի հետ։

 

 

 

 

 

 

news.am

Ձեզ կհետաքրքրի...