Թրամփը ստորագրել է Չինաստանի և Հոնկոնգի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների օրինագծեր
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագծեր, որոնք նախատեսում են պատժամիջոցներ Չինաստանի և Հոնկոնգի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են Հոնկոնգում մարդու իրավունքների խախտումների համար:
Չինաստանի իշխանությունները կոշտ քննադատության են ենթարկել Թրամփի այս որոշումը:
Համաձայն Հոնկոնգում մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության ակտի, ԱՄՆ նախագահի վարչակազմը պետք է պատժամիջոցներ կիրառի Հոնկոնգում բողոքի ակցիաները ճնշող պաշտոնյաների նկատմամբ: Բացի այդ, Պետդեպարտամենտն ամեն տարի ուսումնասիրում է Հոնկոնգի ինքնավարության աստիճանը, և փոփոխությունների դեպքում կարող է վերացնել Միացյալ Նահանգների հետ առևտրի հատուկ պայմանները:
azatutyun.am