Ավետ Պողոսյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրամանով Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը:
Նշենք, որ վերջինս 2012 թվականին ՀԱԿ-ի ցուցակով առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու, ներկայումս ՀԱԿ վարչության անդամ է։
Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը NEWS.am-ին հայտնեց միայն հետեւյալը. «Երբ պաշտոնական կլինի, կտեղեկացնենք»:
Ընդամենը րոպեներ անց նա Facebook-ի իր էջում գրեց հետեւյալը. «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Մինչեւ այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է»:
news.am