ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմիններից՝ Կոստանյանի գործի վերաբերյալ

Картинки по запросу "arman tatoyan""

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմիններից՝ Գևորգ Կոստանյանի գործի վերաբերյալ, հայտնում են Պաշտպանի գրասենյակից։ «Սույն հայտարարությամբ Պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային անդրադառնալ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Կոստանյանի իրավունքների ապահովման հարցին», — ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։ Նշվում է, որ ՄԻՊ-ը մանրամասն ուսումնասիրել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությանն առնչվող բոլոր տվյալները, Պաշտպանի տրամադրության տակ գտնվող նյութերը, ինչպես նաև այդ գործի առնչությամբ քրեական հետապնդման մարմինների բանավոր և գրավոր հրապարակային ու պաշտոնական պարզաբանումները։ Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայությունը հրապարակային տեղեկություն է տարածել այն մասին, որ Գևորգ Կոստանյանը ներգրավվել է մեղադրյալ, և որ մեղադրանք առաջադրելու համար նա պետք է ներկայանա վարույթն իրականացնող մարմնին 48 ժամվա ընթացքում։ Այնուհետև, քննչական մարմինը հայտարարել է, որ Գ. Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և դատարան է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն: ՄԻ պաշտպանն ուսումնասիրել է նաև ՀՔԾ սեպտեմբերի 25-ի հրապարակային մանրամասն պարզաբանումները՝ կապված Մարտի 1-ի քրեական գործին Գևորգ Կոստանյանի առնչության հետ, ինչպես նաև Կոստանյանի՝ լրատվամիջոցներին տրված մեկնաբանություններն ու պնդումները իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ։ Խոսքը, հատկապես վերաբերում է Գ. Կոստանյանի հրապարակային պնդումներին այն մասին, որ իրեն վերագրվող արարքի կատարման մեղադրանքն անհիմն է, քննչական մարմնի գործություններն ապօրինի են, խախտում են իր իրավունքները և իրականում 10 զոհերին դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու մեջ իրական մեղավոր անձանց բացահայտելու նպատակ չունեն։ Ըստ Գևորգ Կոստանյանի՝ իրականում քրեական հետապնդման մարմինն այս ուղղությամբ միջոց չի ձեռնարկում։

 

 

 

 

 

 

azatutyun.am

Ձեզ կհետաքրքրի...