ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ դիահերձարանի մոտ. մահացած զինվորի հարազատները պահանջ են ներկայացնում

Картинки по запросу "zinvor""

Պաշտբանական բանակը  հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:

Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն ու համագյուղացիներն այս պահին գտնվում են դատաբժշկական գիտագործական կենտրոնում:

ArmLur.am-ի հետ զրույցում Արթուր Աջամյանի հարազատները հայտնեցին, որ թույլ չեն տալու իրականացնել դիահերձման աշխատանքները, քանի դեռ տեսագրությունն ապահովված չէ:

Վերջիններս մեզ հետ զրույցում պնդում են այն փաստը, որ շարքային զինծառայող  Արթուր Աջամյաննին սպանել են:

«Այստեղից մեկ քայլ չենք հեռանալու մինչև չպարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու են սպանել մեր զինվորին: Մենք ամեն օր իր հետ խոսել ենք, երբեք չի դժգոհել ծառայությունից: Երեկ էլ իր ծնունդն էր»,-ասաց հորաքույրը՝ Էլիանորա Աջամյանը:

Լիդա Եղիազարյան

Ձեզ կհետաքրքրի...