Գույքահարկն ու հողի հարկն այսուհետ կարող եք վճարել ցանկացած վարչական շրջանում
Գույքահարկն ու հողի հարկն այսուհետ կարող եք վճարել ցանկացած վարչական շրջանում
Հարգելի քաղաքացիներ,
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսուհետ գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ և վճարումներ կատարել ցանկացած վարչական շրջանում՝ անկախ այն հանգմանքից, թե քաղաքի որ հատվածում է գտնվում ձեր գույքը: Նշենք, որ մինչ օրս նման հնարավորություն չի եղել:
Ծրագրային համակարգի ապահովումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակն ու հասցնել ժամանակին կատարել պարտավորությունները:
Վճարումների, ինչպես նաև տեղեկանքների ստացման համար պետք է մոտենալ վարչական շրջանների եկամուտների բաժին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր:
Գույքահարկն ու հողի հարկն այսուհետ կարող եք վճարել ցանկացած վարչական շրջանումՀարգելի քաղաքացիներ, Երևանի…
Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Понедельник, 16 декабря 2019 г.