Լրատվամիջոցները հայտնել են Մոսկվայում ԱԴԾ շենքի մոտ կրակոցներ արձակած հրաձիգի անունը

 

Mosvayum krakoghi anuny

ՌԴ իրավապահ մարմինները պարզել են Լուբյանկայում ԱԴԾ շենքի մոտ կրակոցներ արձակած մարդու անձը: РЕН ТВ-ն հայտնում է, որ նա ծագումով Մոսկվայի մարզից 39-ամյա Եվգենի Մանյուրովն է: Այս տեղեկությունը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել, նշում է «Մեդուզան»:

Նշենք, որ դեկտեմբերի 19-ին Մոսկվայում ԱԴԾ շենքի մոտ տեղի էր ունեցել հրաձգություն: Վկայակոչելով ԱԴԾ-ին՝ լրատվամիջոցները սկզբում հայտնել էին, որ եղել է երեք հարձակվող, հետո այս տեղեկությունը հերքվել էր, իսկ հարձակվողների պաշտոնական թիվը կրճատվել՝ հասնելով մեկի:

Լուբյանկայում հրաձգության ժամանակ զոհվել է ԱԴԾ մեկ աշխատակից, եւս 5 մարդ վիրավորվել է, ընդ որում՝ նրանցից երկուսը ծանր: Տուժածներից մեկը քաղաքացիական անձ է, նա թեթեւ վիրավորում ունի:

Միջադեպը չի որակվում ահաբեկչություն, բայց տեղի ունեցածի պատճառներն անհայտ են: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսից հետո, երբ նա Կրեմլյան պալատում դեկտեմբերի 20-ին նշվող ԱԴԾ օրվան նվիրված համերգի էր:

Ձեզ կհետաքրքրի...