Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին

meqenan bakhvel e gazatar khoghovakin

Դեկտեմբերի 24-ին, ժամը 02:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցում գազատար խողովակից առկա է արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Հարություն Վ.) բախվել է գազատար խողովակին և մասամբ հայտնվել խողովակի տակ. գազատար խողովակը վնասվել է, տեղի է ունեցել գազի արտահոսք առանց հրդեհի բռնկման: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել են հերթապահություն:

Ձեզ կհետաքրքրի...