Կառավարության անդամներից ու պատգամավորներից մի քանիսը Ամանորը կդիմավորեն սահմանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` այս տարի ևս, ավանդույթի համաձայն, կառավարության անդամներից ու պատգամավորներից մի քանիսը Ամանորը կդիմավորեն սահմանին զինվորների հետ: Ընդ որում, նման մտադրություն ունեն ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, այլև ընդդիմադիր ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը: Սակայն թե՛ կառավարությունում և թե՛ խորհրդարանում պատգամավորները դեռևս չեն շտապում գնալ արձակուրդի. կառավարությունն այս հինգշաբթի իր վերջին նիստը կանցկացնի, իսկ արդեն հաջորդ տարվա առաջին նիստը կլինի հունվարի 9-ին: Հետաքրքիր է, որ հունվարին նիստեր են սպասվում նաև խորհրդարանում, այնինչ նախկինում բուռն աշխատանքային շրջանը սկսվում էր փետրվարից»: