Ռիո 2016-ի օլիմպիական ոսկին կփոխանցվի Սիմոն Մարտիրոսյանին. գործող չեմպիոնի մոտ դոպինգ է հայտնաբերվել

Voske medaly ktan Simonin

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) շուտով կլինի ոչ թե օլիմպիական փոխչեմպիոն, այլ չեմպիոն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ասաց ՀՀ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։ Ըստ նրա՝ Մարտիրոսյանն օլիմպիական ոսկին Միջազգային օլիմպիական կոմիտեից ամենայն հավանականությամբ կստանա 2020 թ. հունվարին։

Մարզիչը բացատրեց, որ Ռիո 2016-ի 105 կգ քաշային կարգի չեմպիոն ուզբեկ Ռուսլան Նուրոիդինովի դոպինգ-թեստում արգելված խթանիչներ են հայտնաբերվել։ Մարզիկը դոպինգ է օգտագործած եղել Լոնդոն 2012-ում, և այդ դոպինգ-թեստը ստուգել են այն պատճառով, որ Ռիոյում չեմպիոն է դարձել։

Ստացվում է, որ Հայաստանը կունենա Ռիո 2016-ի 2 ոսկի։ Այնտեղ չեմպիոն էր դարձել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։

 

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...