Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհից և կախվել դեպի ձորը

meqenan durs e ekel avtochanaparhic

Դեկտեմբերի 25-ին, ժամը 20։39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ գյուղում՝ մանկատան մոտ, ավտոմեքենան կախվել է դեպի ձորակը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Երջանիկ Ա.) Փամբակ գյուղի հյուսիսային հատվածում գտնվող սարալանջին դուրս է եկել ավտոճանապարհից և կախվել դեպի ձորը:

Փրկարարները ավտոմեքենան մոտեցրել են ճանապարհի երթևեկելի հատված։

Ձեզ կհետաքրքրի...