Գյումրիի ավտոմաքսատանը պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել

6 kilometr hert Gyumrii maqsatany

Գյումրիի ավտոմաքսատանը պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել:  NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիները բողոքում են, որ կիլոմետրրո հերթեր են գոյացել եւ իրենք այլեւս չեն հասցնի մինչեւ վաղը երեկոյան մաքսազերծում կատարել:

«6 կմ հերթ ա կանգնած, երեկ կեսօրվանից կանգնած եմ, անցել ենք ընդամենը 600 մետր: Էստեղ 10-ից մինչեւ 60 հատ մեքենա բերող էդ խաժամուժը բերում են իերնց մեքենաները վազանցում են էդ ամբողջ հերթը,  առանց խղճի խայթ զգալու մաքսազերծում են իրենց մեքենաները, հանում են, իսկ  մենք` 1 մեքենա բերողները կանգնած ենք, մնում, մոտ 2000 մարդ: Հիմա մենք չգիտենք` ճանապարհ փակենք, ինչ անենք, ոստիկանները էստեղ կանգնել են անգործ ու նրանց թողտվությամբ է, որ հերթերում նման իրավիճակ է ստեղծվել: Էս իրավիճակում էլ հայհոյանք, կռիվ, վիրավորանք, ճանապարհային ոստիկանները ասում են, որ հերթի սկզբից 6 հոգի մարդ են տարել հիվանդանոց, դանակահարել են միմյանց»,-ասաց խմբագրություն ահազանգած քաղաքացին:

Քաղաքացին ասաց, որ ավտոմաքսատանը չեն հասցնի մինչեւ վաղը 18:00-ն այդ հերթն ամբողջությամբ սպասարկել:

«Գոնե թողնեն մեկ հատ բերողները մաքսազերծեն, մարդկանց վերջին հույսն է մեքենա ունենալու, հունվարից 5-ին մեկ թանկանալու է  մաքսազերծումը, էլ ո՞վ է մեքենա առնելու, մենակ պուզատիները»,- հավելեց նա:

Հերթի մեջ կանգնած քաղաքացիների Գոռ Մկրտչյանն էլ ասաց, որ իրավիճակը պայթունավտանգ է, մարդիկ լարվածությունից միմյանց հետ են կռվում:

«Քո իրավունքները կոպտորեն խախտվում են, ոստիկանին էլ որ դիմում ենք, ասում ա` իմ գործը չէ, ասում ենք,  բա քո գործը որն ա, ասում ա` որ իրար սպանեք, գամ բաժանեմ, հիմա ինչ իրար սպանենք, որ լավ լինի: Գիշերը դանակահարություն է եղել: Ուղղակի չեք պատկերացնում ինչ ա կատարվում, ահավոր վիճակ է, պայթունավտանգ իրավիճակ է, նույնիսկ խոսելուց էլ մարդիկ իրար են բրդում: Մարդիկ 2 օր ա ստեղ սոված-ծարավ, առանց ուտելիք, սիգարետ, կոֆե ու դեռ չգիտեն մինչեւ  վաղը երեկո կլինի մաքսազերծում, թե` ոչ»,-ասաց նա:

Ձեզ կհետաքրքրի...