Ryanair-ի դեպի Իտալիա չվերթի հետ խնդիրներ են եղել. Տաթեւիկ Ռեւազյան
Ryanair-ի՝ դեպի Իտալիա վաղվա չվերթը կարող է հետաձգվել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Քաղավիացիայի կոմիտետի նախագահ Տաթեւիկ Ռևազյանը:
«Վաղվա հետ կապված փոքր խնդիր կարող է առաջանալ. Իտալիայում որոշել են գործադուլ անել կարգավարները, դա ազդելու է Ryanair-ի վրա»,-ասաց Ռեւազյանը՝ հավելելով, որ օրվա ընթացքում ավելի պարզ կլինի, թե ինչ է լինելու:
Նրա պնդմամբ՝ սկզբում Հայաստանի չվերթները առհասարակ չեղարկվել էին, ինչից հետո նա կապ է հաստատել Ryanair-ի ղեկավարության հետ, և հիմա չվերթները լինելու են, սակայն՝ ուշացումներով: Ռեւազյանն ասաց, որ առաջին իսկ ինֆորմացիայի դեպքում նրանք կայքում կհրապարակեն այն, և որ այստեղ չկա ոչ Ryanair-ի, ոչ էլ իրենց մեղավորությունը:
Ժաննա Ջեյրանյան