Ryanair-ից տոմսի գնման կարգը

Ryan air-i tomsi gnman kargy

Ryanair-ի
🔶️Ոչ առաջնային ծառայությունից օգտվող(Non priority) ուղևորներին թույլատրվում է ունենալ`

1 փոքր 💼 ձեռքի պայուսակ, որը չպետք է գերազանցի
 (40×25×20սմն), ինչը նախատեսված է տեղադրել դիմացի նստատեղի տակ։

__________________________

🔶️Առաջնային ծառայություն(Priority)

Լրացուցիչ` մինչև 🔟կգ ձեռքի ուղեբեռ(թույլատրվող առավելագույն չափսերը`
(55×40×20)) ունենալու համար անհրաժեշտ է վճարել։

Միևնույն ժամանակ այս ծառայությունը հնարավորություն կտա օդանավ նստել 💺《առանց հերթ》։

Առաջնային ծառայության(Priority) գինը կարող է տատանվել 6֊ից 14 եվրոյի սահմանում։
✅️Հուշում` տոմսը գնելու պահին այն ավելի էժան է։

Ryanair-ի Boeing 737-800 տեսակի ինքնաթիռները կարող են տեղափոխել առավելագույնը` 1️⃣8️⃣9️⃣ ուղևորի։
Իսկ յուրաքանչուր թռիչքում առաջնային ուղևորների(Priority) թիվը սահմանափակ է ` 9️⃣5️⃣:
🔁Սա նշանակում է, որ յուրաքանչյուր թռիչքում առավելագույնը 9️⃣5️⃣ ուղևորներ կարող են իրենց հետ վերցնել 🔟 կգ ուղեբեռ։

Սակայն երբ առաջնային ծառայությունը(Priority) սպառված է, բայց ունեք ուղեբեռ ձեզ հնարավորություն է տրվում վճարել 🔟կգ ուղեբեռի համար, պայմանով,որ այն պետք է գրանցել հաշվառման կետում։

Կարևոր է ՀԻՇԵԼ, որ Ryanair-ի հաշվառումները սկսում են թռիչքից 🔜2️⃣ ժամ առաջ և փակվում թռիչքից 4️⃣0️⃣ րոպե🔚 առաջ։

Ryanair-ի հետ ճամփորդելիս և՛ Առաջնային (Priority) և ո՛չ առաջնային(Non Priority) ծառայությունից օգտվող ուղևորների համար թույլատրվում է
առավելագույնը` 3️⃣ ուղեբեռ։
1️⃣. 10կգ արժեքը` 10֊17,5 եվրո է, տոմսի գնման պահին(10֊25 եվրո տոմսը գնելուց հետո)։
2️⃣. 20 կգ, արժեքը տոմսի գնման պահին`20 եվրո, գնումից հետո`40։
〽️Օրինակ` կարող եք գնել 2×20 կգ և 1×10կգ։
Ուղեբեռը նախատեսվածից ծանր լինելու դեպքում, ստիպված կլինեք օդանավակայանում յուրաքանչյուր ավելորդ կգ֊ի համար հավելյալ վճարել 1️⃣1️⃣եվրո։
__________________________

📣Օգտակար տեղեկատվություն

Որպեսզի ձեր օդանավ բարձրանալն ավելի♻️ արագ լինի, ուշադրություն դարձրեք ձեր տոմսի` Boarding Zone-ին։

Եթե ձեր տոմսում նշված է ` Front Door, ապա պետք է ինքնաթիռ նստեք դիմացի դռնով։
Եթե նշված է Rare կամ Back Door, ապա պետք է նստեք ետևի դռնով։
Նստելու պահին տոմսն անպայման պահեք ձեր ձեռքում, քանի որ ինքնաթիռի անձնակազմը 🛃վերջին անգամ ստուգելու են տոմսերը։

Tatev Ghazaryan

Ձեզ կհետաքրքրի...