Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին. վարչապետի աշխատակազմը հաստատում է լուրը

Nairi Hunanyany namak e grel

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին  Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով  գործի քննությանը, որը վերաբացելու մասին որոշում կա:

Ձեզ կհետաքրքրի...