Պայմանագրային զինծառայողը ծանր վիրավորում է ստացել որովայնի հատվածում

Zincarayogh e viravorvel

Հայաստանի Հանրապետության հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Արթուր Մեժլումյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Կյանքին վտանգ չի սպառնում, սակայն վիրավորումը թեթեւ չի»,- ասաց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ վիրավորումը ստացել է որովայնի հատվածում։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որ հունվարի 15-ին, ժամը 16։30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ): Կատարվում է քննություն։

Ձեզ կհետաքրքրի...