ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Artur Davtyan erekhaneri vacharqi gorc

ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԻՑ ՀԵՌԱՑՆԵԼ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՀԱՎԱՆԱԲԱՐ ԳՈՐԾԸ ԿՈԾԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Դեռևս ազատության մեջ գտնվող և գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը հավանաբար ցուցում է տվել իր խորհրդական Գոռ Աբրահամյանին, որպեսզի իրենց բնույթին համահունչ, գործ սարքեն, ապօրինի որդեգրման գործով տուժած, մի քանի հարյուր մայրերի շահերը ներկայացնող փաստաբան Սուսաննա Սարգսյանի նկատմամբ։
Հավանաբար Արթուր Դավթյանը որոշել է այդ միջոցով Սուսաննա Սարգսյանին հեռացնել Ռազմիկ Աբրահամյանի գործով վարույթից, որն էլ առերևույթ, իր սուբյեկտիվ կարծիքով, իրեն հնարավորություն կտա անարգել, հերթական անգամ կարճել Ռազմիկ Աբրահամյանի գործը։
Որպես նպատակին հասնելու առաջին քայլ, Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը դիմել է Փաստաբանական Պալատին և միջնորդել, որպեսզի Սուսաննա Սարգսյանին զրկեն արտոնագրից։
Գոռ Աբրահամյանը իր դիմումում նշել է հետևյալ հիմքերը՝
1․ որ Սուսաննա Սարգսյանը հրապարակային ասել է, որ Արթուր Դավթյանը պետք է պատասխան տա վաճառված ամեն երեխայի համար և կասկած է հայտնել, որ հնարավոր է, որ մեր ազնիվ, անաչառ դատախազը իր 500․000 ամն դոլար արժողությամբ առանձնատունը կառուցած լինի երեխաների վաճառքից ստացված եկամուտից։
2․ որ Սուսաննա Սարգսյանը հարց է տվել Արթուր Դավթյանին, թե ինքը առերևույթ դատախազ է թե առերևույթ տղամարդ
3․ Արթուր Դավթյանին դիմել է <<բալիկ>> ջան արտահայտությամբ։
Սկսենք դիմումի 1-ին հիմքից։
Այսպես՝
1․ Բոլոր մահացած երեխաների գործերը կարճվել են, իսկ այսօր վերաբացվում են։ Կարճումները հաստատվել են դատախազության կողմից։ 2013 թ-ից Արթուր Դավթյանը եղել է Շենգավիթի շրջանի, Երևան քաղաքի դատախազ, այնուհետ Գլխավոր դատախազի տեղակալ և Գլխավոր դատախազ։ Այստեղից հետևություն, նա որպես դատախազ կրում է պատասխանատվություն 2013թ-ից մինչ օրս վաճառված ամեն մի երեխայի կարճված գործի համար, որոնց մեջ առկա է եղել հանցակազմ։
Քանի որ այդ գործերի մեծ մասը այսօր կրկին քննության փուլում են, ապա առկա է հիմնավոր կասկած առ այն, որ Արթուր Դավթյանի կողմից հաստատված կարճման որոշումները այնքան էլ օրինական չեն, հաշվի առնելով դրանց քանակը առաջանում է ևս մեկ կասկած, որ կարճման որոշումները հաստատվել են կաշառքով։ Այս փաստերը համադրելով ըստ Արման Բաբաջանյանի, Արթուր Դավթյանի 500․000 ամն դոլար արժողությամբ առանձնատան հետ, առերևույթ կարող ենք կասկած հայտնել, որ Արթուր Դավթյանը այսօր ապրում է մի տան մեջ, որը կառուցված է երեխաների վաճառքի գումարներից և պետք է որ վերջինս գիշերները տեսնի այդ երեխաներին, որոնք փնտրում են իրենց մայրերին։
2․ Արթուր Դավթյանի առերևույթ դատախազ կամ առերևույթ տղամարդ լինելու մասով։
Արթուրը հավանաբար մոռացել է, որ իմ գործի շրջանակներում դեռևս 2016 թ-ին հանդիպել է Սուսաննա Սարգսյանին և նրանից ստացել իմ դեմ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու, դա վերացնելու համար ինձանից կես միլիոն դոլար կաշառք ուզելու բոլոր հիմնավոր փաստերը և Սուսաննային՝ որպես Գլխավոր դատախազ, և իր սուբյեկտիվ կարծիքով որպես տղամարդ խոստացել է որ ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում, որից հետո դրժելով իր խոստումը շարունակել է իր հանցավոր գործունեությունը։
Կարծում եմ վերը շարադրվածը առավել քան բավարար է, որ Սուսաննա Սարգսյանը Արթուր Դավթյանին ուղղի այդ հարցը, հիմա դու առերևույթ տղամարդ ես, թե առերևույթ դատախազ։
3․ Արթուր Դավթյանին, <<բալիկ ջանով>> դիմելու մասով։
Դավթյանը հավանաբար մոռացել է, որ երբ առաջին անգամ հայտնվեց Գլխավոր Դատախազության պետական շահերի վարչությունում, ապա ամբողջ դատախազությունը խոսում էր այն մասին, որ Սերժ Սարգսյանի <<բալիկը>>, հանձինս Արթուր Դավթյանի դեռ շատ առաջ կգնա։
Ի դեպ, Սերժ և Ռիտա Սարգսյանը այդ տարիներին Արթուր Դավթյանի մասին արտահայտվելիս հաճախ քնքշորեն արտահայտվում էին <<մեր բալեն>> բառակապակցությամբ։
ՀՀ սահմանադրությամբ բոլորս հավասար ենք օրենքի առաջ։
Սուսաննա Սարգսյանը, ընդամենը առաջնորդվելով Սահմանադրական նորմով, ցիտել է Սերժ և Ռիտա Սարգսյանների խոսքերը։ Այլ կերպ ասած, Արթուր Դավթյանը որպեսզի կարողանա պատասխան պահանջի Սուսաննա Սարգսյանից, դեռ պետք է իրեն << բալես>> անվանելու համար պատիվ պահանջի Սերժ և Ռիտա Սարգսյաններից։
Իսկ հիմա իմ կողմից։
Արթուր, դու միանշանակ պատասխանատու ես քո պաշտոնավարման տարիներին վաճառված ամեն մի երեխայի, նրա մոր արցունքների համար և տալու ես պատասխան, այ դա ես քեզ խոստանում եմ։
Արթուր, ուզես թե չուզես, դու հանրությանը հիմնավոր ներկայացնելու ես քո եկամուտները և եթե դրանք չհամընկնեն քո դատախազական եկամտի հետ, ապա ունեցվածքդ պետականացվելու է, իսկ դու դատվելու ես։ Սա էլ եմ ես քեզ խոստանում։
Օբյեկտիվ լինելու համար նշեմ, Սուսաննան մի սխալ է գործել, քեզ <<բալիկ>> անվանելով, քանի որ <<բալիկ>> բառը իր մեջ ներառում է անմեղություն և մաքրություն, որը հեռու է քեզանից։Այստեղ իրոք, Սուսաննան խեղաթյուրել է փաստերը։
Հավանաբար Սուսաննան տեղեկանալով, որ եղնիկի արյամբ մերսումը երիտասարդացնում է մարդուն, ենթադրել է, որ դու, Սիբիր գործուղումներից մեկի ժամանակ, միգուցե նույնպես այդպիսի մերսում ես ստացել և երիտասարդացել այն աստիճան, որ դարձել ես անմեղ և որոշել է քեզ դիմել <<բալիկ ջան>> արտահայտությամբ։
Ամփոփեմ
Ակամայից հիշեցի ՀՀ Վարչապետի խոսքը, ուղղված կոռումպացված, ցեղասպան և պիղծ ռեժիմի ներկայացուցիչներին։
<< Հանգիստ վեր ընգեք տեղներդ>>
Կարծում եմ խոսքս առավել քան հասկանալի է քեզ։

Արտակ Գալստյան

Ձեզ կհետաքրքրի...