Չինաստանում օդակաթիլային նոր վարակի ևս 140 դեպք է արձանագրվել
Չինաստանում օդակաթիլային նոր վարակի ևս 140 դեպք է արձանագրվել։ Անհասկանալի այս վարակը տարածվում է ավելի շատ քաղաքներով, և արդեն մահվան երրորդ դեպքն է գրանցվել։
Առողջապահության ազգային հանձնաժողովը, այդուհանդերձ, վստահեցնում է, թե համաճարակը «վերահսկելի է»։
Բժիշկների փոխանցմամբ, հիվանդության ախտանշաններն են՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, որոնք հանգեցնում են թոքաբորբի։
Կա կարծիք, որ այս վարակը կենդանիներից է փոխանցվում մարդկանց։