Մատչելի հանգիստ 7 ուղղություն, որտեղ կարելի է հանգստանալ 2020-ի ամռանը
Մատչելի հանգիստ 7 ուղղություն, որտեղ կարելի է հանգստանալ 2020-ի ամռանը
Եթե ցանկանում եք ճանապարհորդել, բայց նաև գումար խնայել, ապա մատչելի արտագնա տուրերի մասին մեր այս համառոտ անդրադարձը հենց ձեզ համար է: Մենք առանձնացրել ենք 7 մատչելի երկիր, որտեղ կարելի է հանգստանալ այս ամռանը:
1․ Պորտուգալիա
«Էժան տուրեր դեպի եվրոպա 2020»-ի մեջ հատուկ կցանկանայինք նշել Պորտուգալիան, որի մայրաքաղաք Լիսաբոնը Եվրոպայի մատչելի քաղաքներից մեկն է համարվում: Այն ունի հարուստ պատմություն, անհավատալի հրաշագեղ ճարտարապետություն, համեղ խոհանոց և գինի:
Անպայման այցելեք Պորտուգալիայի Pasteis de Belém հանրահայտ սրճարանը, որտեղ կարող եք համտեսել pastel de nata հայտնի աղանդերը ընդամենը մեկ եվրոյով: Դուք կարող եք գնել ճանապարհորդական քարտ 19 եվրոյով, որը հնարավորություն կտա 24 ժամվա ընթացքում այցելել թանգարաններ, վանքեր, ինչպես նաև օգտվել տրանսպորտային միջոցներից, ներառյալ Լիսաբոնյան տրամվայներից և հարմարավետ ճոպանուղիներից ընդամենը վճարելով 19 եվրո:
Պորտուգալական գինետներում գինի կարող եք վայելել ընդամենը 3 եվրոյով, նույնիսկ ամենաթանկ ռեստորանում կարող եք մեկ շիշ գինու համար վճարել ընդամենը 10 եվրո:
Լրացուցիչ բոնուս: Լիսաբոնը նաև հարմար է ընտանիքով հանգստի կազմակերպման համար: Լիսաբոնում կա հետաքրքիր մեծ ակվարիում և գիտական թանգարան, ինչպես նաև իրական հեքիաթային ամրոց: Իսկ ընտանեկան Martinhal Chiado հյուրանոցի համարները սկսվում են 150 դոլարից:
2․ Էստոնիա
«Տուր փաթեթներ 2020»-ում ներառվել է նաև Էստոնիան, որի մայրաքաղաք Տալլինը հիանալի համարժեք մատչելի այլընտրանք է Հելսինկիին կամ Ստոկհոլմին, եթե ցանկանում եք այցելել հյուսիսային եվրոպական քաղաքներ:
Հյուրանոցներն ու տրանսպորտը ի տարբերության այլ եվրոպական երկրների մատչելի են: Անպայման այցելեք Տալլինի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող միջնադարյան հին քաղաքը, որտեղ նաև գործում են բազմաթիվ ռեստորաններ և խանութներ:
Հին քաղաքի կենտրոնում գտնվող Olde Hansa ռեստորանը՝ Տալլինի ամենահայտնի վայրերից մեկն է ընթրելու համար: Ճաշատեսակները պատրաստվում են 15-րդ դարի բաղադրատոմսերով, մատուցողները միջնադարյան հագուստներով են: Այստեղ դուք ձեզ կզգաք ինչպես միջնադարում:
Էստոնիայի մշակույթի և արվեստի մասին ավելին իմանալու համար այցելեք Էստոնիայի Բացօթյա թանգարան և Կումի արվեստի թանգարան:
3․ Կուբա
Արտագնա տուրերի շարքում չպետք է մոռանալ նշել Կուբան, քանի որ այն ոչ միայն հիանալի վայր է ճանապարհորդների համար, այլև մատչելի: Կուբայում դուք կարող եք վարձել առանձնատուն մատչելի գներով: 100 դոլարը կբավականացնի, որպեսզի վճարեք տան, ուտելիքի, տրանսպորտի և իհարկե ռոմի համար:
Կուբան գտնվում է մի դրախտային վայրում, որտեղ հանդիպում են Կարիբյան ծովը, Մեքսիկական ծոցը և Ատլանտյան օվկիանոսը: Դե իսկ ծովային հանգիստը ապահովված է:
4․ Եգիպտոս
Եգիպտոսի տեսարժան վայրերի մասին բոլորս գիտենք՝ բուրգեր, անապատ, դամբարաններ: Դեպի Եգիպտոս տուրի ընթացքում 2020 թվականին կարող եք այցելել նորաբաց մեծ Եգիպտական թանգարան, որտեղ պահվում են մասունքներ, մումիաներ և արտեֆակտներ: Նաև չմոռանանք, որ Եգիպտոսը մատչելի երկրների շարքին է դասվում, որտեղ կարող եք օրեկան 100 դոլարով կազմակերպել ձեր հետաքրքիր և բազմաբովանդակ հանգիստը:
5․ Իրան
Մեր «թեժ տուրեր 2020» ցանկում մենք ներառել ենք Իրանի Իսլամական հանրապետությունը: Իրանում դուք կզգաք հին աշխարհի շունչը, որտեղ իշխել են Ալեքսանդր Մեծն ու Չինգիզ Խանը, որտեղ մարդիկ հյուրընկալ են ու սրտաբաց: Այստեղ նույնպես կարող եք հյուրանոցի փոխարեն ընտրել առանձնատուն: Տեսարժան վայրերի ցանկում անպայման ներառեք Թեհրան, Քերման, Յազդ, Շիրազ, Իսպահան և այլ հնագույն պարսկական քաղաքները, որոնց պատմությունը սկսվում է մ.թ.ա. 6-րդ դարից:
Այս մշակութային հարուստ երկրում կտեսնեք գեղեցիկ պալատներ, մզկիթներ, շուկաներ, հոյակերտ այգիներ, հրապարակներ, էլեգանտ առանձնատներ պարսկական ոճով, բաղնիքներ և ևս 19 տեսարժան վայրեր, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգությունում, ինչպիսին է Պերսեպոլիսը:
Ճարտարապետությունը՝ գունավոր սալիկներով, գմբեթներով, մինարեթներով, հիասքանչ է, իսկ լանդշաֆտը բազմազան է իր ջունգլիներով, ջրվեժներով, օազիսային այգիներով և անապատներով:
Գնեք պարսկական գորգեր Black Tent Carpet հայտնի գորգերի խանութից և Kilims-ից Իսպահան քաղաքում: Պարսկական խոհանոցը շատ տարատեսակ է և համեղ:
Չմոռանաք համտեսել ավանդական պարսկական ճաշատեսակներ, ինչպիսիք են՝ ֆեսենյան (հավ պարսկական նռով), գորմե սաբզի ( շոգեխաշու լոբով և կանաչիով), թահդիգ (խրթխրթան բրինձ շաֆրանով): Պարսկական շուկայից կարող են գնել քաղցրավենիք, ինչպես նաև կարող եք թեյել տեղացիների հետ:
6․ Բուլղարիա
Բուլղարիան գտնվում է Սև ծովի ափին: Սոֆիան Բուլղարիայի մայրաքաղաքն է՝ հարուստ ճարտարապետական ու պատմական շինություններով: Հայտնի տեսարժան վայրերն են՝ Ազգային պատմության թանգարանը, Ալեքսանդր Նևսկու տաճարը՝ Արևելյան ուղղափառ տաճարներից ամենամեծը աշխարհում:
Ոսկե Ավազները Բուլղարիայի ամենահայտնի ծովային հանգստավայրերից մեկն է, ինչպես նաև մատչելի: Հարուստ է հյուրանոցներով, առանձնատներով, սպա կենտրոններով, ռեստորաններով, ակումբներով, խաղատներով, առևտրի և զվարճանքի կենտրոններով, ինչպես նաև սպորտային հաստատություններով։
Կարող եք ձեր հանգիստը կազմակերպել նաև Վարնա նավահանգաստային քաղաքում, որը նաև Բուլղարիայի կուրորտներից է։ Վարնան ոչ միայն հայտնի հանգստավայր է, այլև բազմաթիվ թանգարանների քաղաք: Վարնայի ամենահայտնի վայրերից է դելֆինարիումը, որը անմոռանալի տպավորություններ և դրական հույզեր է պարգևում:
7․ Հունաստան
Ավելի քան 250 արևոտ օր, 4 ծով, 1400 կղզի, բազմաթիվ ճարտարապետական կոթողներ, թանգարաններ և անչափ համեղ խոհանոց: Այս ամենը ձեզ սպասվում է Հունաստանում:
Հունաստանում շքեղ ծովափնյա հանգիստը ապահովված է: Հունաստանի կղզիներից յուրաքանչյուրն իսկական դրախտ է հանգստացողների համար: Այցելեք Հռոդոս կղզի, որտեղ համարյա ողջ տարին արևոտ է, իսկ ջուրը տաք: Հալկիդիկի կղզին իր ռեստորաններով, սրճարաններով և մաքուր ծովափնյա ավազով հիանալի պայմաններ են ստեղծում ունենալու հրաշալի ծովային հանգիստ:
Եվ թերևս Հունաստանի դրախտ կղզին՝ Սանտորինին իր կապտասպիտակ երանգներով մեկընդմիշտ կմնա ձեր հիշողություններում:
Այսպիսով մենք առանձնացրել էինք 7 ուղղություն, որտեղ կարելի է մատչելի հանգիստ կազմակերպել 2020-ի ամռանը:
Աղբյուր՝ Toptrip.info