Մոսկվայում մետրոյի ավելի քան 30 կայարան ստացել է պայթյունի վտանգի մասին ահազանգ

Rumberi ahazang

Մոսկովյան մետրոյի ավելի քան 30 կայարան, որոնց անվանումներն սկսվում են «Ա» և «Բ» տառերով, ստացել են անանուն հաղորդագրություններ պայթուցիկներ տեղադրված լինելու վերաբերյալ: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն՝ հղում կատարելով մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին:

 

Նշվում է, որ 33 կայարան ստացել է ահազանգի հաղորդագրություն:

Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչի՝ տարհանման աշխատանքներ դեռ չեն իրականացվում:

Նա նշել է, որ Մոսկվայի Փրկչի տաճարում նույնպես հաղորդագրություն է ստացվել պայթուցիկի մասին:

2019 թվականի վերջից Մոսկվայի մետրոյի և քաղաքի այլ օբյեկտների վերաբերյալ պարբերաբար ստացվում են նմանատիպ հաղորդագրություններ: «Պայթուցիկների» ալիքը շարունակվում է նաև Ռուսաստանի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգը, Եկատերինբուրգը, Վոլգոգրադը, Կեմերովոն:

Մինչ այժմ պայթուցիկների վերաբերյալ որևէ հաղորդագրություն չի հաստատվել:

Ձեզ կհետաքրքրի...