ՈՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ԱՆՏԵՍԱՆԵԼԻՆԵՐԻՆ, ՆԱ ԷԼ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ Է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Եթե տեղեկացված ես, ուրեմն պաշտպանված ես:
Սա հին և իմաստուն խոսք է:
Հեղափոխության առաջնորդը Վարչապետն է, նրա անվտանգությունը դա պետության, մեր և հեղափոխության արժեքների անվտանգությունն է:
Ցանկացած պետության անվտանգության հիմքը դա ուժային կառույցներն են։
Ուժային կառույցների աշխատանքի որակը ապահովում են կադրերը և օրենքները։
Ուժային կառույցների գործողության մոբիլությունը, ճկունությունը և արդյունավետությունը ապահովում են դրանց Փնտրողական, որոնողական 7-րդ վարչությունները, այլ կերպ ասած << անտեսանելիները >>, կամ ով վերահսկում է << անտեսանելիներին>>, նա էլ վերահսկում է ուժային համակարգը և պետությունը։
Նախկին հանցավոր ռեժիմը ընտիր էր հասկանում սա, այդ իսկ պատճառով ուժային համակարգի << անտեսանելիները >> ձևավորված էին նրանց ամենահավատարիմ, իրենց հետ կրիմինալով և տնտեսական շահով փոխկապակցված անձանցից, որոնք ոչ թե ծառայում էին բուն պետության և հասարակության անվտանգության ապահովմանը, այլ սպասարկում էին գործող իշխանության նեղ տնտեսական շահի ապահովմանը և ընդիմադիրների բիրտ, ապօրինի ճնշմանը։
Այլ կերպ ասած, ցանկացած իշխանության իրական պահապանները, դա հենց << անտեսանելիներն >> են, նրանք են իրենց ձեռքը պահում հասարակության զարկերակի վրա, նրանք են բացահայտում, վեր հանում և զեկուցում իշխանության առաջին դեմքին թե ինչ է իրականում կատարվում երկրում, ինչ խնդիրներ են առկա, ինչ դավադրություններ և հանցագործություններ են նախապատրաստվում:
Այլ կերպ ասած << անտեսանելիներն >> են տեղեկացնում և դրանով իսկ պաշտպանում պետությունը և ժողովրդին, վերջինը պաշտպանվում է << անտեսանելիների >> կողմից միայն այն դեպքում, երբ իշխանությունը լեգիտիմ է և ժողովրդական:
Այսօր Հայաստանում ունենք լեգիտիմ և ժողովրդական իշխանություն:
Սակայն << անտեսանելիները >> նախկին ռեժիմինն են և շարունակում են ծառայել նրանց:
Այստեղից էլ երկրում առկա խնդիրները, հանցագործների այսպես կոչված փախուստները, հանցագործությունների աճը, դրանց կանխարգելման բացակայությունը, երկրի բարձր ղեկավարությանը ոչ ճիշտ տեղեկատվություն տալը և այլն:
Ամփոփեմ ՝
Այսօր Վարչապետը արձանագրեց, որ երկրին պետք է որակական նոր ոստիկանություն:
Որակական նոր ոստիկանություն չի կարող լինել, եթե չփոխվեն առաջին հերթին << անտեսանելիները>>:
<< Անտեսանելիների >> այսօր գործող կազմով, առաջնորդը չի կարող լինել օբյեկտիվորեն տեղեկացված, բնականաբար նաև իրականում պաշտպանված: Իսկ սա էլ աներկբա կհանգեցնի պետության, ժողովրդի և հեղափոխության արժեքների վտանգմանը:
Արտակ Գալստյան