Ռուսաստանի վարչապետը հանձնարարել է փակել Չինաստանի հետ սահմանը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր կրկին հանդիպում կանցկացնի՝ առաջիկա քայլերը քննարկելու շուրջ: Չինաստանից բացի, վարակի դեպքեր են արձանագրվել առնվազն 16 երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Թայլանդում ու Հարավային Կորեայում:
Մի շարք երկրներ փակել են սահմաններն ու դադարեցրել օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ: Ռուսաստանի վարչապետը ևս այսօր հանձնարարել է փակել Չինաստանի հետ սահմանը: