ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը մեկնաբանել է ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարությունը
Ուշադրություն ենք դարձրել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տ. Ռ. Հակոբյանի կողմից համառորեն վերարտադրվող դիրքորոշումն այն մասին, որ օտարերկրա հեռուստաալիքների, որոնց թվին է դասում նաեւ ռուսականները, հեռարձակումը հանրային մուլտիպլեքսում սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգությանը: Տ. Ռ. Հակոբյանի մեկնաբանությունից զարմանքով տեղեկացանք այդպիսի մոտեցմանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանի համաձայնության մասին: Այս մասին նշված է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության մամուլի ծառայության հայտարարության մեջ:
«Կցանկանայինք հիշեցնել, որ Տ. Ռ. Հակոբյանի հետ վաղուց կայացած դեսպանի միակ զրույցում նրա բարձրաձայնած մտադրությունը առանց օտարերկրյա հեռարձակողների «նվազագույն սոցիալական փաթեթ» ստեղծելու մասին միայն ի գիտություն է ընդունվել: Ընդ որում՝ դիվանագիտական առաքելության ղեկավարի կողմից նշվել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների շահերը, որոնք ռուսական ալիքների մշտական լսարանն են կազմում:
Իսկ ընդհանրապես, Հայաստանի ղեկավարության հայտարարությունների ֆոնին մեր ռազմավարական հարաբերությունների դաշնակցային, եղբայրական բնույթի մասին՝ ռուսական հեռուստաալիքների կողմից «ազգային անվտանգության համար սպառնալիք կրելու» մասին թեզը տարակուսանք է հարուցում»,- նշված է հայտարարության մեջ: