Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 30-ամյա վարորդը Opel-ով բախվել է էլեկտրասյանը. վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները.
Այսօր՝ փետրվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Հ-ն իր վարած Opel Vectra մակնիշի 36 ԼF 650 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի սկզբնամասում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել փողոցի արտաքին լուսավորության էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրույմ հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել և փրկարարները, և բժիշկները, իսկ վիրավոներին հիվանդանոց է ուղեկցել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Էջմիածնի քաղաքապետարանի ներկայացուցիչները։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր նե նախապատրաստտվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։