Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Մարզպետարանում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Տարաբնույթ հարցերով մարզպետարան էին դիմել 15 քաղաքացիներ. նրանց ընդունել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Քաղաքացիները հիմնականում դիմել էին հողաշինական, քաղաքաշինական, սոցիալական, զբաղվածության հարցերով:
Մի շարք խնդիրների տեղում տրվել են սպառիչ լուծումներ: