Արցախի ՊԲ զինծառայողը թեթև հրազենային վիրավորում է ստացել

Viravorvel e zincarayogh

Երկուշաբթի առավոտյան՝ ժամը 7:35-ի սահմաններում, թեթև հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի 20-ամյա զինծառայող Արթուր Տիգրանի Դալլաքյանը:

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։

Ձեզ կհետաքրքրի...