Ադրբեջանից բռնագաղթած 11 ընտանիքների բնակելի տարածքները կհանձնվի նրանց որպես սեփականություն

Karavarutyan voroshumy

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Խոսքը 11 բնակելի տարածքի մասին է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Երեւանի Մոլդովական փողոցում գտնվող ուսանողական հանրակացարաններ, Աբովյան քաղաքի էներգետիկական քոլեջի հանրակացարան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, Ավանի Աճառյան 20/3 եւ Շիրակի 2ա հասցեների հանրակացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել Կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհել իրենց:

Ձեզ կհետաքրքրի...