Արթուր Վանեցյանը հայտնել է ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին

Vanecyany qaghaqakanutyan mej e mtel

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելու մտադրության մասին: Արթուր Վանեցյանն այս մասին ասել է տպագիր մամուլի մի խումբ խմբագիրների հետ հանդիպմանը:

«Ես հայտարարելու եմ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին և փորձելու եմ ներկայանալ արդեն քաղաքական դաշտում: Քաղաքական գործունեությամբ զբաղվելը ենթադրում է քաղաքական ուժի ստեղծում, գրանցում, որը ես առաջիկայում պատրաստվում եմ իրականացնել: Առաջիկայում կհիմնադրվի նոր քաղաքական ուժ, այդ ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են քաղաքական կոնսուլտացիաներ, և շատ մոտ ժամանակներս կհայտարարենք մեր կուսակցության գրանցման մասին»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Ձեզ կհետաքրքրի...