Բաքվում կայացել է Թյուրքական խորհրդի արտգործնախարարների արտահերթ նիստը

Tyurqalecu erkrner

Փետրվարի 6-ին Բաքվում կայացել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստը, որը մամուլի համար եղել է դռնփակ, հայտնում է Ermenihaber-ը։

Նիստին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը, Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին, Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Քամիլովը և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքու այցի ընթացքում առանձնազրույցներ կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովի և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևի հետ։

 

 

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...