Թբիլիսիի նախկին քաղաքապետը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման
Վրաստանի Գերագույն դատարանը Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային այսօր դատապարտել է ազատազրկման` 3 տարի երկու ամիս և ութ օր ժամկետով:
Դատարանը Ուգուլավային մեղավոր է ճանաչել «Թբիլիսիի զարգացման հիմնադրամին» պատկանող միջոցների յուրացման և վատնման համար:
Ուգուլավան բանտում էր գտնվում նաև 2015-ից 2017 թվականներին: Այն ժամանակ նա մեղադրվում էր Թբիլիսիի կենտրոնում գտնվող մի շարք տարածքների անօրինական վաճառքի մեջ:
Ուգուլավան Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի պաշտոնավարման գրեթե ողջ ընթացքում՝ 2005-ի հուլիսից մինչև 2013 թվականի դեկտեմբեր: