Հրդեհ բնակարանում. տուժածներ չկան.
Փետրվարի 11-ին, ժամը 10:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 5 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում և փակ պատշգամբում (մոտ 25 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:03-ին, մարվել՝ 11:24-ին: Տուժածներ չկան:
Ամբողջությամբ այրվել են ննջասենյակի բազմոցը, պահարանը, փակ պատշգամբի գույքը՝ մասամբ և 3 պատուհանի շրջանակները: