Հայաստանը միանշանակ պարտվելու է Եվրոպական դատարանում. Գոռ Հովհաննիսյան

Hayastany kpartvi aranum

Հենց նոր մտածեցի ստուգել, թե արդյոք Եվրոպական դատարանն արդեն քննել է դատավորին պաշտոնից ազատելու մասին դիմում. ինձանից ընդամենը 5 րոպե պահանջվեց այդ հարցը պարզելու համար։ Այո, արդեն իսկ այդպիսի հարց քննվել է (տես՝ EGMR, 19.10.2010, Özpinar ./. TUR, Nr. 20999/04, Z. 67ff․)։  Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը։

«Նշված որոշման մեջ բառացի ասվում է, որ դատավորին պաշտոնից ազատելու դեպքում պիտի լինի այդ ազատումը մի անկախ ու անկողմնակալ պետական մարմնում վիճարկելու հնարավորություն՝ կամայական ազատումներից խուսափելու համար։ Սա ճիշտ այն է, ինչ ես քննարկում էի իմ գերմանացի գործընկերների հետ։ Ու Հայաստանը ՍԴ 7 դատավորներին պաշտոնից ազատելու դեպքում այդպիսի հնարավորություն չի տրամադրելու ու միանշանակ պարտվելու է Եվրոպական դատարանում», գրել է ՍԴ անդամի նախկին թեկնածուն։

Ձեզ կհետաքրքրի...