Արցախում երկու զինծառայող է զոհվել.

Zincarayoghner en zohvel

Արցախի Պաշտպանության բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊԲ լրատվական ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,-նշում են ՊԲ-ից:

ԼՐԱՑՈՒՄ.  Պաշտոնական հաղորդագրության հրապարակումից հետո ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ զոհերը երկուսն են: «Երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան»,-նշեց նա:

Ձեզ կհետաքրքրի...