Հայաստանի պետբյուջեից կուսակցություններին կհատկացվի 103 միլիոն 725 հազար դրամ. նաև ՀՀԿ-ին.

Kusakcutyunnerin pogh khatkacvi

Հայաստանի պետբյուջեից կուսակցություններին կհատկացվի 103 միլիոն 725 հազար դրամ, որպես աջակցություն ։ Քիչ առաջ այս մասին որոշում կայացվեց կառավարության նիստում։

Աջակցութուն կստանան 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունները։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կհատկացվի 5 միլիոն 200 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 միլիոն 150 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 7 միլիոն դրամ, Դաշնակցությանը՝ 4 միլիոն 300 հազար դրամ, «Իմ քայլը» դաշինքին՝ 78 միլիոն դրամ:

Ձեզ կհետաքրքրի...