Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը: Առաջիկայում կսկսվեն թաղամասի նախագծանախահաշվային աշխատանքները: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ ձևավորվող նախընտրական շտաբներում շարունակում եմ ամենօրյա հանդիպումներս իմ թեկնածությանն աջակցող քաղաքացիների հետ: Դրանց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, խոսել եմ վերջերս սփյուռքահայ գործարարի հետ ձեռք բերված նոր պայմանավորվածության մասին, որի արդյունքում Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը: Առաջիկայում կսկսվեն թաղամասի նախագծանախահաշվային աշխատանքները: Շուտով դրան կանդրադառնամ ավելի մանրամասն…»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը: