Պատմությունը ո՞նց է ներելու այս ամենը. Ամոթ է, հետ քաշվել է պետք. Գեւորգ Պետրոսյան
Բա սա սոցիալական պետություն է՞: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ամենապարզ հաշվարկներով 3 միլիարդ դրամը լիովին բավարար է՝ 10 հազար անապահով մարդու վիրահատության և մարդկային կյանք փրկելու համար, եթե հաշվի առնենք, որ մեկ վիրահատության միջին գինը տատանվում է մոտավորապես 300 հազար դրամի շրջանակներում:
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչ է նշանակում:
Բա իրեն սոցիալական հռչակող պետության իշխանությունն իրավունք ունի՞ իրեն ոչ ձեռնտու մեկ պաշտոնյայից ձերբազատվելու համար խաղալ տասնյակ հազարավոր մարդկանց կյանքի ու առողջության հետ:
Պատմությունը ո՞նց է ներելու այս ամենը:
Ամոթ է, հետ քաշվել է պետք այդ անօրինական ու անտնտեսվար քայլերից»: