ՌԴ-ն հրապարակել է Իդլիբում իր ԶՈՒ-ի նշանառության տակ վերցված թուրքական ավտոշարասյան կադրերը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ռուսական ուժերի նշանառության տակ գտնվող Թուրքիայից դեպի Սիրիայի Իդլիբ նահանգ շարժվող ավտոշարասյունը, հայտնում է ermenihaber-ը։
Տեսանյութը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:
Ավտոշարասյունը կազմված է եղել զրահամեքենաներից, ինչի պատճառով ռուս ուժայինները թիրախավորել են այն:
Տեսանյութը թուրքական մամուլում Ռուսաստանի կողմից Թուրքիային ուղղված սպառնալիք է բնութագրվել: Տեսանյութում նկատվում է, որ Թուրքիայի կողմից ուղարկված այդ ավտոշարասյունը հայտնվել է ռուս ուժայինների նշանառության տակ:
Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Իդլիբում գտնվող զինվորականությանը մատակարարվող զենք-զինամթերքն ու զրահամեքենաներով բեռնված ավտոշարասյուները լրջորեն սրում են իրավիճակը: