Հաագայի դատարանը ՌԴ-ին պարտավորեցրել է 50 մլրդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերին

Khadarkovski

Հաագայի վերաքննիչ դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 մլրդ դոլար վճարել ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի շահերը ներկայացնող, միջազգային կենտրոնի  իրավապաշտպան Անդրեյ Կոնդակովը:

Որոշման հրապարակումից հետո Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Մոսկվան վերաքննիչ մարմնի վճիռը կբողոքարկի Նիդեռլանդների գերագույն դատարանում: Գերատեսչության հավաստմամբ՝ դատարանն անտեսել էր այն փաստը, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին բաժնետերերը «բարեխիղճ ներդրողներ» չեն եղել:

Դատարանը հավաստիացրել է, որ 2003 թվականին Մոսկվան հարկային ճնշումներով «զավթել» է ընկերությունը, որը ղեկավարում էր Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկին:

Ձեզ կհետաքրքրի...