ԱԱԾ-Ը ԲԵՐՄԱՆ ԿԵՆԹԱՐԿԻ ՊՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ

aac pn

Կոռուպցիայի դեմ պայքարը պայքարով, բայց բանակից ինչպես ազատել են, այդպես էլ շարոնակում են:ւ
Այսպես՝ ըստ հավաստի աղբյուրի
Երեկ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի զորակոչային բաժնի պետ Վարդան Մամիկոնյանը:
Ձերբակալման հիմք է հանդիսացել, զինվորական գլխավոր հանձնաժողովով ութ քաղաքացու զինապարտությունից առերևույթ ապօրինի ազատելու և դրանում առկա կոռուպցիոն փաստերը:
Նույն աղբյուրը հայտնեց նաև, որ անկախ առկա կոռուպցիոն ռիսկերից Վարդան Մամիկոնյանը չի ձերբակալվել:
Նման իրավիճակ հիմնականում լինում է միայն մի դեպքում, երբ անձը ակտիվ համագործակցում է նախաքննության մարմնի հետ:
Այստեղից էլ բխում է, որ հնարավոր է, որ ԱԱԾ հաջորդ բերման ենթարկվածը կարող է լինել դիցուք նույն մարզի զինվորական կոմիսար Գևորգ Մխեյանը:
Կարծում եմ, որ բնակչությունը վաղուց է տեղյակ, որ միայն զինկոմը ի վիճակի չէ անձին ազատել զինապարտությունից, թեկուզ և այն պատճառով, որ զինկոմները գլխավոր զինվորական զորակոչիկային հանձնաժողովում ներկայացված չեն:
Այստեղից էլ հետևություն, որ օբյեկտիվ քննության դեպքում, ԱԱԾ-ը կարող է բերման ենթարկել ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների:

Արտակ Գալստյան

Ձեզ կհետաքրքրի...