ՃՏՊ Սպիտակ քաղաքում. կան տուժածներ

CHTP kan tujacner

Փետրվարի 19-ին, ժամը 08:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ոստիկանության բաժնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Mercedes Benz և Volkswagen Golf մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Mercedes Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները Volkswagen golf մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Ձեզ կհետաքրքրի...