50 մլն դրամ է հատկացվելու տարվա լավագույն 10 մարզիկներին

Lavaguyn marziknery

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց որոշում, որով 50 մլն դրամ է հատկացվելու տարվա լավագույն 10 մարզիկներին պարգևատրելու համար։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ասաց, որ լավագույնների ցանկը կազմվել է դեկտեմբերին, և այս գումարը նրանց է տրվելու՝ ամեն մարզիկին՝ 5 մլն դրամ։

Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ հաջորդ տարվա բյուջեով հատուկ նախատեսելու են այդ 50 միլիոն դրամը և ամեն տարի հատկացնելու են։

Նախարարը նաև պարզաբանումներ ներկայացրեց չեմպիոնների խրախուսանքների մասին։ Նա նշեց, որ օլիմպիական չեմպիոնները կստանան 20 միլիոն դրամ, արծաթե մեդալակիրը՝ 15 միլիոն դրամ, երրորդ տեղ գրաված մարզիկները՝ 10 միլիոն դրամ։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս տարվանից ավելանում են նաև այս մարզիկներին տրվող ամենամսյա գումարի և թոշակի չափերը։ Աշխարհի չեմպիոնների համար այդ թիվը գործող 55 հազարի փոխարեն կդառնա 100 հազար, օլիմպիական չեմպիոններինը՝ 200 հազար դրամ

Ձեզ կհետաքրքրի...