«Չարենցավանի քաղաքապետը օգտագործելով հոր՝ Կովալենկո Շահգելդյանի պաշտոնը, խլեց շինությունս ու հողը. բաց նամակ վարչապետին

 Chanencavani qaxaqapety

  Չարենցավան քաղաքի բնակիչ Թաթուլ Իվանյանը բաց նամակով դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա վստահեցնում է, որ Չարենցավանի գործող քաղաքապետը տարիներ առաջ խլել է իր բենզալցակայանը. 

«Հարգելի պարոն վարչապետ,

2003 թվականին Չարենցավանում գնեցի բենզալցակայան: 49.3 քմ կապիտալ շինությունը գտնվում է քաղաքի Շահումյան փողոցում: Դրանից հետո 10 տարով վարձակալեցի հարակից 130 քմ հողը: Սակայն ներկայիս քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը 2008 թվականին օգտագործելով հոր՝ Կովալենկո Շահգալդյանի պաշտոնը, որն այն ժամանակ Կոտայքի մարզպետն էր, խլեց օրենքով ինձ պատկանող կապիտալ շինությունն ու 130 քմ հողը:

Դիմեցի իրավապահ մարմիններին, սակայն ապարդյուն: Նրանք բանավոր համաձայնության գալով քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի հետ, ինձ այլ տարածքում հող խոստացան, որն այդպես էլ խոստում մնաց: Հակոբ Շահգալդյանը հորաքրոջ՝ Գայանե Շահգալդյանի միջոցով, որը Չարենցավանի հարկային ծառայության վարչություններից մեկի պետն էր, կեղծ պարտքեր էր գրել ինձ վրա: Կազմեցին կեղծ փաստաթղթեր, թե իբր բենզալցակայնն օգտագործելիս պետությանը պարտք եմ մնացել: Ավելի ուշ ես սնանկ եմ ճանաչվել, իսկ Շահգալդյանները տիրացել են ունեցվածքիս:

Հայտնում եմ ձեզ նաեւ այն մասին, որ տարիներ շարունակ բողոքել եմ բազմաթիվ ատյաններով, սակայն գործը ծածկադմբոց է արվել: 2020 թվականի հունիսի 9-ին դիմել եմ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին, սակայն նա էլ ձեռնպահ պատասխան է տվել: Այս հարցի լուծման համար ձեր անմիջական միջամտությունն է անհրաժեշտ: Պարոն վարչապետ, խնդրում եմ հանձնարարակ տվեք զբաղվել այս գործով, կհամոզվեք իմ խոսքի իրավացիության մեջ: Վերը նշած հայտարարությունների համար ունեմ համապատասխան բոլոր փաստաթղթերը»:

 

 

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...