Մեկնարկում է «Սպորտային սերունդ» ծրագիրը

sport

  Կայուն զարգացման հայկական հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ և ՈւԵՖԱ-ի «Երեխաների համար» հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Սպորտային սերունդ» ծրագիրը, որի նպատակը հայ երիտասարդության շրջանում սպորտային մշակույթի  խթանումն է:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է մրցութային կարգով ընտրված 15 հանրակրթական դպրոցներին ապահովել 1 մլն-ական դրամ արժողությամբ մարզագույքով:  Մրցույթին կարող են մասնակցել Երևանում և հանրապետության մարզերում գործող բոլոր հանրակրթական դպրոցները:

Մասնակցելու համար անհրաժեշտ է պատրաստել դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության, դպրոցում սպորտի կարևորության մասին կարճ տեսահոլովակ (10 րոպեն չգերազանցող) և ուղարկել concours@af4sd.org էլ. հասցեին մինչև 2020թ.-ի մարտի 10-ը: Մրցույթի պայմանները և ընթացակարգը կցված են:

 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...